National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2022
Առաջ շարժվելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է. Հանրապետության նախագահի թեկնածու
1 / 1

Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկել է Հանրապետության նախագահի ընտրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին` ցուցաբերած վստահության համար:

Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն: «Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թեւերի` օրենսդիրի, գործադիրի եւ դատականի ներդաշնակությունը` ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն` անկախ իրավիճակներից: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, պետության գլուխն է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը»,- նշել է թեկնածուն:

Վահագն Խաչատուրյանի խոսքով` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող. եւ' նախագահական, եւ' խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: «30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաեւ անդառնալի մարդկային կարուստներ»,- շեշտել է բանախոսը:

Խոսելով մեր երկրի քաղաքական համակարգի կառուցվածքի մասին` թեկնածուն ընդգծել է. <<Քաղաքական համակարգն առաջին հերթին քաղաքական ինստիտուտների փոխադարձ կապի եւ փոխազդեցության համակարգ է, որտեղ պետական իշխանության յուրաքանչյուր մարմին ունի օրենքով սահմանված գործառույթներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց կատարելու ոչ միայն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այլեւ անհրաժեշտության դեպքում հակակշռելու միմյանց»: Ըստ Վահագն Խաչատուրյանի` միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել ժողովրդավարությունը, իշխանությունների կայունությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Թեկնածուն կարեւորել է ազգային մոբիլիզացիան ու հաշտեցումը: Ըստ զեկուցողի` մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուսից, սակայն այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները:

Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մանրամասն անդրադարձել է մեր պետության կայացման տարբեր փուլերին, այդ թվում` 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությանը, երբ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կար:

Հանրապետության նախագահի թեկնածուն խոսել է նաեւ հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրների մասին: Նա նշել է, որ առաջ շարժվելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում հաջողություն ունենալու լավագույն գրավականը միասնականությունն է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am